Թուրքերն առանձնապես չէին էլ թաքցնում, որ պատրաստ են հակամարտություն հրահրել Հարավային Կովկասում: Ռուսական ինքնաթիռի Սիրիայում խոցումից հետո Թուրքիայի ԱԳ նախարարն երկու անգամ այցելել է Բաքուն, որտեղ հայտարարել է Լեռնային Ղարաբաղի վերադարձման մասին: Այդ մասին խոսել է նաև Թուրքիայի վարչապետը: Կարծում է Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի ինստիտուտի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը:
Նա հայտարարել է, որ Թուրքիան հզոր ազդեցություն ունի Ադրբեջանի վրա, թուրքական հսկայական կապիտալը ներկա է այդ երկրի տնտեսության մեջ, իսկ Ադրբեջանի բանակում առկա են թուրքական խորհրդականներ, իսկ ադրբեջանցի սպաները ուսում են ստանում Թուրքիայում, փոխանցում է
kp.ru կայքը: Ըստ նրա, ՌԴ-ը պետք է այնպես անի, որ Թուրքիան իրեն վստահ չզգա այդ տարածաշրջանում: Եթե Անկարան հրահրի լուրջ պատերազմ, ապա դա կհարվածի ռուսական շահերին Հյուսիսային Կովկասում, Կասպյան տարածաշրջանում:
ՌԴ ԳԱԱ սլավոնականության ուսումնասիրությունների ինստիտուտի գիտաշխատող
Պյոտր Իսկենդերովը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունում Թուրքիան իրեն ցուցադրում է ոչ թե որպես անկախ միջնորդ, այլ երկիր, որը միանշանակորեն Ադրբեջանի կողմն է: Դա Մինսկի խմբի համար բարդացնում է հակամարտության կոմպրոմիսային տարբերակների փնտրտուքը:
Նրա խոսքով, Էրդողանը շարուանակում է հայտարարել, որ թուրք ժողովուրդը միշտ էլ ադրբեջանական ժողովրդի կողքին է լինելու, փոխանցում է fondsk.ru կայքը: Ըստ նրա, ղարաբաղյան հակամարտության ապասառեցումը Կովկասի ռեինտեգրացայի փորձ է ռազմավարական խորության վրա, ինչպես դա ենթադրում է նեոօսմանիզմը: Սակայն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների առաջին օրերը ցույց էին տվել, որ նեոօսմանական գաղափարների հետ չեն համակերպվի ոչ այդ տարածաշրջանում բնակվող ժողովուրդներն, ոչ էլ Եվրոպան:
Ռուսաստանյան ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրենի խորհրդական
Ելենա Սուպոնինան հայտարարել է, որ Թուրքիան ի սկզբանե ներգրավված էր Լեռնային Ղարաբաղում իրավիճակի ապակայունացման մեջ, փոխանցում է
ВЗГЛЯД-ը: Նրա խոսքով, Թուրքիայի ապակառուցողական դիրքորոշման ֆոնին ՌԴ-ը առավել զուսպ և կառուցողական դիրքորոշում է որդեգրել, որպեսզի մոտեցնի կողմերի դիրքորոշումները: Ըստ փորձագետի, Անկարան միանշանակ արդբեջանամետ դիրքորոշում է որգեգրել, իսկ Թուրքիայի հայտարարություններն ու կոչերը Ադրբեջանին դրդում են ավելի վճռական քայլերի: