26.11.2024
Հայտնի է Աբաշիձե-Կարասին հանդիպման օրը
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի եկամուտները նավթի արտահանումից նվազել են

2016-ի հունվար-ապրիլին Ադրբեջանն արտահանել է 11,89 մլն տոննա նավթ, ինչը 0,6%-ով ավելի է 2015-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Հաշվետու շրջանում Ադրբեջանից արտահանված նավթի ընդհանուր արժեքը կազմել է $2,846 մլրդ`անկումը 34,7%:

2016-ի հունվար-ապրիլին արտահանման համար հայտարարագրված նավթի ծավալը կազմել է 7,36 մլն տոննա` $1,88 մլրդ-ի, հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»: 2015-ին Ադրբեջանն արտահանել է 32,52 մլն տոննա նավթ:

2016-ի հունվար-ապրիլին Ադրբեջանն արտահանել է 2,97 մլրդ խմ բնական գազ, ինչը 4,7%-ով պակաս է 2015-ի նույն ժամանակահատվածից: Հաշվետու շրջանում Ադրբեջանից արտահանված գազի ընդհանուր արժեքը եղել է $549,2` անկումը 25,5%: Գազի արտահանումը կազմել է 642,6 մլն` $100,3 մլն գումարի: