26.11.2024
Ադրբեջանի ԱԳՆ-ն ներառեց Սատանովսկու անունը «սև ցուցակ»
prev Նախորդ նորություն

Հայտնի է Աբաշիձե-Կարասին հանդիպման օրը

Վրաստանի եւ Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչների հերթական հանդիպումը տեղի է ունենալու հունիսի 27-ին՝ նորից Պրահայում: Այս մասին հայտնում են ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունից:

«Հունիսի 27-ին Պրահայում նախատեսված է պետական քարտուղար, Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հանդիպումը Վրաստանի արտգործնախարարի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հետ»,- մասնավորապես՝ ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում:

Այս անգամ ընդգծվում է, որ հանդիպմանը ներկա են լինելու երկու երկրների տրանսպորտային գերատեսչությունների ներկայացուցիչները: Հիշեցնենք, որ Աբաշիձե-Կարասին նախորդ հանդիպումը նույնպես Պրահայում տեղի էր ունեցել մարտի 15-16-ին:

Նշենք, որ Աբաշիձե-Կարասին ձեւաչափով շփումները Մոսկվայի եւ Թբիլիսիի միջեւ շարունակվում են 2012 թվականից եւ նպատակ ունեն կարգավորել հարաբերությունները երկու երկրների միջեւ: