26.11.2024
Ադրբեջանի եկամուտները նավթի արտահանումից նվազել են
prev Նախորդ նորություն

Ադրբեջանցի քաղաքագետներ.Պետերբուրգյան հանդիպումը բեկումնային չդարձավ

Սանկտ-Պետերբուրգի հանդիպումը բեկումնային չդարձավ և այդ առումով քիչ բանով է տարբերվում նախորդ նմանատիպ ֆորմատով հանդիպումներից: Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը:

Նրա խոսքով, այդ հանդիպումն ավարտվեց ոչնչով, քանի որ հայտարարություններ չհնչեցին քաղաքական գործընթացն առաջ տանելու առումով:Եթե իհարկե բանավոր ոչ մի պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել կարգավորման քաղաքական գործընթացի մեկնարկի մասին, ապա պետերբուրգյան հանդիպումը կարելի է անարդյունք համարել: Ըստ Մուսաբեկովի, հրադադարը շատ փխրուն է, իսկ Ադրբեջանի համբերությունը սպառվում է և իրենք չեն կարող բանակցել ևս 25 տարի:

Նա պատահական չի համարել բանակցությունների օրերին Ադրբեջանի զինված ուժերի զորավարժությունների անցկացումւ, փոխանցում է kavkaz-uzel.ru կայքը:

Պետերբուրգյան հանդիպումն անցկացվում էր ևս մեկ անգամ ցուցադրելու ՌԴ-ի վճռորոշ դերը ղարաբաղյան հարցում, սակայն նրա միջնորդությունն իրական նպատակ չի հետապնդում կարգավորել հակամարտությունը: Նման կարծիք է հայտնել քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն: Նա միամտություն է համարել, այդ հանդիպումից որևէ դրական բան ակնկալելը:

Ըստ Ալիզադեի, ՌԴ-ը այդ հակամարտությունում զբաղեցնում է մարզիչի դեր, որը կառուցում և ղեկավարում է խաղը այնպես, ինչպես ցանկանում է, իսկ խաղացողների դերում են հանդես գալիս ՀՀ-ը ու Ադրբեջանը: Նրա խոսքով, Ղարաբաղը չի վերադարձվելու Ադրբեջանին և չի հանձնվելու ՀՀ-ին: Ղարաբաղը կլինի այն խայծը, որով ՌԴ-ը կախված վիճակում կպահի Ադրբեջանին ու ՀՀ-ին: