26.11.2024
Ադրբեջանցի քաղաքագետներ.Պետերբուրգյան հանդիպումը բեկումնային չդարձավ
prev Նախորդ նորություն

Քրդական բանվորական կուսակցության առաջնորդ. Էրդողանի նպատակը՝ քրդերի ոչնչացումն է

Էրդողանի և քրդերի միջև տեղի ունեցող պատերամն ավելի քան լուրջ է: Էրդողանը կատարել է այնպիսի հանցագործություններ, որոնք 21-րդ դարում ոչ ոք չի կատարել: Նա սպանել է հարյուրավոր խաղաղ բնակիչների, կենդանի այրել է մարդկանց, քանդել քաղաքներ և այլն:Եթե մենք հաղթենք այս պատերազմում Էրդողանը կանգնելու է դատարանի առջև: Մարդկանց ճնշելու և հետապնդելու միջոցով նա երկրում ստեղծել է բռնատիրական ռեժիմ: Այդ մասին հայտարարել է Քրդական բանվորական կուսակցության առաջնորդ Մուրատ Կարայըլանը:

Նա նշել է, որ Էրդողանը հեռացրել է նրան չաջակցող ԶԼՄ-ների բոլոր ներկայացուցիչներին, սպառնացել է նրանց, ստեղծել սեփական ԶԼՄ-ները:Թուրքիայում չկա մեկ թերթ, որը կգրեր Շիրնակում տեղի ունեցող իրադարձությունների մասին, փոխանցում է riafan.ru կայքը:

Նրա խոսքով, օտարերկրյա լրագրողները չեն կարողանում գալ Քրդստան, անգամ գալու դեպքում իշխանությունները նրանց թույլ չեն տալիս աշխատել: Նրա խոսքով, այս պահին Քրդստանում տեղի է ունենում քաղաքացիական պատերազմ՝կիրառվում են տանկե, քիմիական զեն, հրետանի, ֆոսֆորային ռումբեր: Համաշխարհային հանրությունը դա չի տեսնում:

Ըստ նրա, Էրդողանը նպատակ ունի ոչնչացնել քրդերին և այս պահին գործում է թե Թուրքիայի, թե Սիրիայի քրդերի դեմ: