25.11.2024
ՌԴ դիվանագիտությունը փոխզիջում է փնտրում ԼՂ հարցում
prev Նախորդ նորություն

Թուրքիան և Իսրայելը կվերականգնեն հարաբերությունները

Իսրայելի եւ Թուրքիայի իշխանությունները մտադիր են ազդարարել երկկողմ հարաբերությունների կարգավորման մասին: Մեծ է հավանականությունը, որ այդ իրադարձությունը տեղի ունենա հունիսի 26-ին: Կողմերը մտադիր են հայտնել երկու երկրների միջև դիմակայության հաղթահարման և ամբողջ ծավալով դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու մասին:

Դա նախատեսվում է անել մինչև 2016-ի հուլիսի ավարտը, գրում է TimesLive-ը: Ըստ աղբյուրների, երկկողմ համաձայնագրի ստորագրման վերջին պահին կարող են որոշակի բարդություններ առաջանալ, որոնք կարող են հետաձգել ստորագրումը: Սակայն, եթե դա տեղի չունենա, առաջիկայում կվերսկսվի համագործակցությունը պաշտպանական և էներգետիկ ոլորտներում, կրկին համատեղ զորավարժություններ կանցկացվեն:

Բանակցություններին կմասնակցեն Թուրքիայի ԱԳ նախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն և Իսրայելի վարչապետ Նեթանյահուի դեսպանորդ Ջոզեֆ Չեխանովերը: Դեռ հայտնի չէ, թե որտեղ կանցնեն բանակցությունները: Հուլիսին դիվանագետները կրկին կհանդիպեն պաշտոնապես համաձայնագիրը ստորագրելու համար, որից հետո երկրների դեսպանները կվերադառնան իրենց դեսպանատները և հարաբերությունները Թուրքիայի ու Իսրայելի միջև լիովին կվերականգնվեն:

Ըստ պարբերականի, Իսրայելը համաձայն է Գազայում բուժկենտրոնի կառուցմանը, որի սարքավորումներն ու դեղորայքը թուրքական կողմը կմատակարարի: Հումանիտար օգնությունը կբեռնաթափվի Աշդոդի նավահանգստում և կփոխադրվի իսրայելյան տերմինալներ: Թուրք վարչապետ Յիլդիրիմը գոհունակույուն է հայտնել այս կապակցությամբ` հայտարարելով, թե Անկարային առաջին հերթին հումանիտար օգնության հարցն էր հետաքրքրում: