25.11.2024
Տիգրան Սարգսյանն ու Ալեքսեյ Միլերը քննարկել են եվրասիական գազային շուկայի ձեւավորման հարցը
prev Նախորդ նորություն

Թեհրանը հաստատել է 100 Boeing օդանավ գնելու լուրը

Թեհրանը հայտարարել է, որ համաձայնության է եկել ամերիկյան Boeing կորպորացիայի հետ՝ 100 հատ քաղաքացիական օդանավ ձեռք բերելու վերաբերյալ, հայտնում է «Բի-բի-սի»-ն:

«Մեր երկրում կա 250 ինքնաթիռ, որոնցից 230-ն անհրաժեշտ է փոխել», - Իրանի քաղավիացիայի գերատեսչության ղեկավար Ալի Աբեդզադեհայի խոսքերը փոխանցում է Ֆրանս պրես գործակալությունը:

Ընկերությունում դեռ չեն հաստատում գործարքի մասին տեղեկությունները: Օրեր առաջ Boeing-ի ներկայացուցիչները բրիտանական Guardian-ին հայտնել էին, որ բանակցություններն իրանական կողմի հետ շարունակվում են, սակայն չէին նշել մանրամասներ:

Ինքնաթիռների ձեռք բերումն Իրանի համար դարձավ հնարավոր Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ գործարքի ադյունքում միջազգային պատժամիջոցների մասնակի չեղարկումից հետո:

Ավելի վաղ իրանական իշխանությունները հայտարարել էին, որ առաջիկա տասը տարում Իրանին անհրաժեշտ են շուրջ 400 ինքնաթիռներ՝ հնացած ինքնաթիռների պարկը թարմացնելու համար: Այժմ Իրանի քաղաքացիական ինքնաթիռների միջին տարիքը 27 տարեկան է: