27.11.2024
Սաֆրաստյան. Մոսկվայի և Անկարայի հաշտեցումը չի վնասի հայ-ռուսական հարաբերություններին
prev Նախորդ նորություն

Յիլդիրիմ. Անկարան պատրաստ է փոխհատուցում վճարել Մոսկվային խոցված Սու-24-ի համար

Անկարան պատրաստ է փոխհատուցում վճարել Մոսկվային խոցված Սու-24-ի համար: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հունիսի 27-ին հայտարարեց, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը նամակ է հղել ռուս պաշտոնակցին և ներողություն խնդրել խոցված ինքնաթիռի համար, ցավակցություն հայտնել օդաչուի մահվան կապակցությամբ, հայտարարել, որ Թուրքիան չէր ցանկանում փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ` համարելով նրան ռազմավարական գործընկեր:

Ավելի վաղ ՌԴ իշխանությունները որպես երկկողմ հարաբերությունների կարգավորման քայլերից մեկը նշել էին նաև հասցված վնասի փոխհատուցումը:

«Նամակի բովանդակությունը պարզ է: Մենք հայտնել ենք մեր ափսոսանքը և անհրաժեշտության դեպքում փոխհատուցում կվճարենք: Երկու երկրներն էլ ցանկանում են կարգավորել հարաբերությունները: Կարծում եմ՝ գործերը կարգավորվում են»,- հայտարարել է Յիլդիրիմը: