27.11.2024
Նեթանյահու. Անկարան կօգնի Իսրայելին ինտեգրվել միջազգային կառույցներին
prev Նախորդ նորություն

Սաֆրաստյան. Մոսկվայի և Անկարայի հաշտեցումը չի վնասի հայ-ռուսական հարաբերություններին

Մոսկվայի և Անկարայի հնարավոր հաշտեցումը չի վնասի հայ-ռուսական հարաբերություններին, եւ չի անդրադառնա նաև ՌԴ-ի ու Թուրքիայի դիրքորոշման վրա ղարաբաղյան հարցում: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը՝ մեկնաբանելով Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուղերձը Վլադիմիր Պուտինին, որտեղ նա ներողություն է խնդրել խոցված ինքնաթիռի համար:

Սաֆրաստյանը հիշեցրել է, որ Երևանն ու Մոսկվան դաշնակցային հարաբերություններ են կառուցել ռուսական ինքնաթիռի հետ կապված միջադեպից շատ ավելի վաղ, այսինքն՝ այն ժամանակ, երբ ՌԴ-ի ու Թուրքիայի հարաբերությունները բուռն աճ են արձանագրել: "Մոսկվայի ու Անկարայի սերտ տնտեսական համագործակցությունը երբեք չի եղել և չի լինելու խոչընդոտ Երևանի ու Մոսկվայի ռազմավարական հարաբերությունների ճանապարահին", - նշել է Սաֆրաստյանը VERELQ-ի հետ զրույցում:

Ինչ վերաբերվում է Էրդողանի ուղերձին, ապա, ըստ փորձագետի, դա երկարատև գործընթաց էր և կողմերը գնում էին դեպի այդ քայլը: Մոսկվան վերջերս հանդես էր գալիս որոշակի նախաձեռնություններով հարաբերությունների բարելավման ուղղությամբ, մասնավորապես Թուրքիայի ԱԳ նախարարը հրավիրվել էր Սոչի: Նրա խոսքով, դա օբյեկտիվ երևույթ է, քանի որ բազմաթիվ տարաձայնությունների հետ մեկտեղ նրանք ունեն և մոտ տնտեսական շահեր:

Սաֆրաստյանը նշել է, որ Թուրքիան փորձում է փոխել իր ռազմավարությունը տարածաշրջանային խնդիրներում: Էրդողանը հասկացել է, որ իր արկածախնդրային քաղաքականությունը Թուրքիային հասցրել է մեկուսացման և աշխարհաքաղաքական պարտության: Նա հավելել է, որ Թուրքիայի նախագահն այժմ փորձում է խուսափել այդ մեկուսացումից և այդ կոնտեքստում պետք է դիտարկել նաև թուրք-իսրայելական հարաբերությունների մերձեցումը: