1.05.2025
Էրդողանը Պուտինից ներողություն է խնդրել խոցված Սու-24-ի համար
prev Նախորդ նորություն

Նեթանյահու. Անկարան կօգնի Իսրայելին ինտեգրվել միջազգային կառույցներին

Հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագիրը Թուրքիային պարտավորեցնում է աջակցել Իսրայելի ինտեգրմանը այն միջազգային կառույցներին, որի անդամ է նաեւ ինքը: Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Նա հասկացրել է, որ երկու երկրների մերձեցումը, մասնավորապես, արդեն հանգեցրել է նրան, որ Անկարան այլեւս չի առարկում Բրյուսելում ՆԱՏՕ-ի շտաբ բնակարանին կից իսրայելական ներկյացուցչության բացմանը:

«Այս համաձայնագիրը նաեւ Թուրքիային պարտավորեցնում է աջակցել Իսրայելի ինտեգրմանը այն բոլոր միջազգային կառույցներին, որոնց անդամ է Թուրքիան: Մասնավորապես Թուրքիան հետ կվերցնի իր առարկությունը ՆԱՏՕ-ին կից իսրայելական գրասենյակ բացելուն»- ասել է վարչապետը, որը հրապարակել է գործարքի մանրամասներրը Հռոմ կատարած իր այցի ժամանակ:

Անցած ամիս Իսրայելը ՆԱՏՕ-ից առաջարկ էր ստացել՝ մշտական ներկայացուցչություն բացել Բրյուսելում ու ընդունել էր այն:
Սաֆրաստյան. Մոսկվայի և Անկարայի հաշտեցումը չի վնասի հայ-ռուսական հարաբերություններին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով