27.11.2024
Թուրքիան ու Իսրայելը պայմանավորվել են կարգավորել հարաբերությունները
prev Նախորդ նորություն

Էրդողանը Պուտինից ներողություն է խնդրել խոցված Սու-24-ի համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նամակ է հղեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որտեղ իր հետաքրքրությունն է հայտնել խոցված ռուսական Սու-24-ի հետ կապված իրավիճակը կարգավորելու հետ կապված:

«Ես ասում եմ կներեք: Ամբողջ սրտով կիսում եմ ցավը: Ռուսաստանցի օդաչուի ընտանիքը մենք ընկալում ենք որպես թուրքական ընտանիք»,-նշված է Թուրքիայի նախագահի հայտարարության մեջ: Ինչպես նշում է ТАСС-ը, ուղերձում նշվում է, որ ՌԴ-ը Թուրքիայի համար ընկեր է և ռազմավարական գործընկեր, որի հետ թուրքական իշխանությունները չէին ցանկանա վատթարացնել հարաբերությունները: Էրդողանն իր ցավակցությունն է հայտնել զոհված ռուսաստանցի զինծառայողի ընտանիքին:

Մինչ այդ թուրքական իշխանությունները, այդ թվում Էրդողանը բազմիցս հայտարարել էին, որ Թուրքիան մտադիր չէ ներողություն խնդել խոցված ռուսական Սու-24-ի համար եւ հարկ եղած դեպքում Անկարն կարող է կրկին խոցել ռուսական ռազմական ինքնաթիռ: