27.11.2024
Պուտինի պլանը. Հինգ շրջանի դիմաց ԼՂ միջանկյալ ավելի ամուր կարգավիճակ
prev Նախորդ նորություն

Թուրքիան ու Իսրայելը պայմանավորվել են կարգավորել հարաբերությունները

Իսրայելի եւ Թուրքիայի ներկայացուցիչները Հռոմում կայացած բանակցությունների արդյունքում հարաբերությունները կարգավորելու շուրջ համաձայնություն են ձեռք բերել: Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով իսրայելցի պաշտոնյայի հայտարարությունը:

Ակնկալվում է, որ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին պաշտոնական հայտարարությունը կհրապարակվի երկուշաբթի: Թուրքիայի ԱԳՆ-ն առայժմ որեւէ մեկնաբանությամբ հանդես չի եկել:

Թուրքիան եւ Իսրայելը նախկինում ռազմավարական գործընկերներ էին, սակայն երկու երկրների հարաբերություններում լարվածություն առաջացավ 2010 թվականին, այսպես կոչված, «ազատության նավատորմի» հետ կապված միջադեպի պատճառով, որի արդյունքում 9 թուրք նավաստի զոհվեց:

Հարաբերությունների կարգավորման համար Անկարան իսրայելական կողմից պահանջում էր ներողություն խնդրել եւ փոխհատուցում վճարել զոհվածների ընտանիքներին, ինչպես նաեւ վերացնել Գազայի հատվածի շրջափակումը: