27.11.2024
Թուրքիան եւ Իսրայելը վերականգնում են դիվանագիտական կապերը
prev Նախորդ նորություն

Փորձագետներ. Ստամբուլում ահաբեկչությունը՝ Էրդողանի անհեռատեսության արդյունքն է

Ստամբուլի օդանավակայանում 36 մարդու կյանք խլած ահաբեկչությունից հետո Թուրքիայի նախագահը կոչ է արել Արևմուտքին ավելի վճռական դիրքորոշում որդեգրել ահաբեկչների դեմ պայքարում ու աջակցել Անկարային:

Ռուսաստանցի փորձագետները կարծում են, որ Թուրքիայում ահաբեկչությունների ալիքը քաղաքական անհեռատեսության և ծայրահեղականներին՝ Սիրիան ապակայունացնելու համար օգտագործելու արդյունք է: Փորձագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին հայտարարել է, որ ահաբեկչությունն "Իսլամական պետության" ձեռագիրն է:

Ըստ նրա, այդ մասայական հարվածը նման էր Բրյուսելի ահաբեկչությանը: Թուրքիայում "Իսլամական պետությունն" ունի հզոր բջիջներ, քանի որ թուրքերը նրանց չեն հետապնդել: Ըստ նրա, նրանք ունենին ընդհանուր թշնամի՝ քրդերը, սակայն ահաբեկիչների հետ խաղերի մեջ մտնեը վտանգավոր է: Նրա խոսքով, այժմ կարելի է ակնկալել թուրք զինվորականների ակտիվացում Սիրիայի հետ սահմանին, փոխանցում է izvestia.ru կայքը:

Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին Ստամբուլում ողբերգական իրադարձությունները համարում է թուրքական ղեկավարության անհեռատեսության արդյունք:

Նրա խոսքով, Բրյուսելի ու Փարիզի ահաբեկչություններից հետո թուրքերը ծիծաղում էին եվրոպական հատուկ ծառայությունների անօգնականության վրա: "Պետք է հիշել, որ եթե զբաղվում ես առնետների բուծմամբ՝ դրանք հարեւան երկիր ուղարկելու համար, հնարավոր է, որ այդ առնետները սկսեն գործել հենց քո դեմ", - ասաց Եվգենի Սատանովսկին:

Սատանովսկին նշել է, որ Էրդողանն անձնական րոպեական քաղաքական շահերի համար խաղերի մեջ էր մտնում այնպիսի կառույցների հետ, որոնք վերահսկելն անհնար է: Նա հավելել է, որ Սիրիայում քաղաքացիական պատերազմի ողջ ընթացքում թուրքական ղեկավարությունն աջակցում էր ահաբեկիչներին՝ ոչ միայն "Իսլամական պետությանը", այլ Ջեբհատ Ան-Նուսրային ու Ահրար աշ-Շամին: