27.11.2024
ԱԳՆ. Ստամբուլի օդանավակայանում պայթյունի հետևանքով տուժածների շրջանում հայեր չկան
prev Նախորդ նորություն

Թուրքիան եւ Իսրայելը վերականգնում են դիվանագիտական կապերը

Անկարան եւ Թել Ավիվը հստակ քայլերով գնում են հարաբարությունների կարգավորման ու դիվանագիտական կապերի վերականգման ճանապարհով: Կողմերն արդեն ստորագրել են փոխադարձ դեսպանների նշանակման մասին համաձայնագրեր:

Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարար Ֆերիդուսն Սինիրլիօղլուն հունիսի 28-ին ստորագրել է Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ համաձայնագիրը: Ինչպես հայտնել է NTV-ն, վերոնշյալ փաստաթուղթը միաժամանակ ստորագրվել է նաև Թել Ավիվում` Իսրայելի ԱԳՆ գլխավոր տնօրեն Դորի Գոլդոմի կողմից: Այսպիսով համաձայնագիրը դրվելու է խորհրդարանի քննարկմանը:

Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար թուրքական կողմին հարկավոր է ստանալ օրենսդիր մարմնի հավանությունն ու նախագահի ստորագրությունը, որից հետո կլուծվի դեսպանների նշանակման հարցը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագիրը նախաստորագրվեց հունիսի 27-ին: Ըստ պայմանավորվածության` Իսրայելն ընդունել է Թուրքիայի նախապայմանները հարաբերությունների կարգավորման համար:

Մասնավորապես, Իսրայելը 20 մլն դոլար կվճարի 2010 թ. իսրայելյան հատուկջոկատայինների կողմից Mavi Marmara նավի գրոհի արդյունքում զոհված թուրք ակտիվիստների ընտանիքներին: Իսրայելում Թուրքիայի եւ Թուրքիայում Իսրայելի դեսպանի նշանակումը կսկսվի ընթացիկ շաբաթ, մինչ այդ կողմերը հարաբերությունների կարգավորման համաձայնագիր են ստորագրել:

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Կալինը տեղեկացրել է, որ այս շաբաթ կսկսենք դեսպանների նշանակման գործընթացը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկու երկրներում դեսպանատներն իրենց աշխատանքը կվերսկսեն «մոտ ժամանակներս»: