Վրաստանի խորհդարանի նախկին խոսնակ և Միացյալ ժողովրդավարական շարժման առաջնորդ Նինո Բուրջանաձեն հայտարարել է, որ խորհրդարանական ընտրություններից հետո իշխանության գալու դեպքում նա առաջին հերթին կկարգավորի հարաբերությունները ՌԴ-ի հետ: Նրա խոսքով, ռուս-վրացական հարաբերությունները շատ կարևոր են Վրաստանի քաղաքական և տնտեսական հարցեր լուծման համար: Ըստ նրա, կարևոր է, որ այսօրվա իշխանությունների օրոք ՌԴ-ի հետ հարաբերությունները չվատթարանան: Բուրջանաձեն հույս է հայտնել, որ աշնանանը կայանալիք խորհրդարանական ընտրություների արդյունքում այսօրվա իշխանությունները կհեռանան: Նա նշել է, որ Վրաստանում ստեղծվել է շատ ծանր սոցիալական, տնտեսական, քրեական և քաղաքական միջավայր, ինչի պառճառն այսօրվա իշխանություններն են: