1.05.2025
Նոր ապտակ եվրոպական արժեքներին. Թուրքիան կասեցրել է մարդու իրավունքների կոնվենցիայի գործողությունը
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ը Վրաստանում կսկսի զինված ուժերի մարտունակության բարձրացման նոր ծրագիր

Նախօրեին Վաշինգտոնում տեղի է ունեցել հերթական աշխատանքային հանդիպումն անվտանգային հարցերի մասին՝ վրաց-ամերիկյան Ռազմավարական համագործակցության հանձնաժողովի շրջանակներում:

Վրաստանի ԱԳՆ-ի տվյալներով, հանդիպմանը կարևորվել է պաշտպանության և անվտանգության հարցերում համագործակցության խորացման շուրջ հուշագիրը, որը ստորագրվել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրի Թբիլիսի այցի շրջանակներում: ԱՄՆ-ը դրական է գնահատել Վրաստանի բարեփոխումները պաշտպանական ոլոտումը և ֆիքսել են եվրաատլատնյան ինտեգրացիայի հարցերում իրենց աջակցությունը:

Կողմերը նաև քննարկել են Վրաստանի զինված ուժերի մարտունակության բարձրացման մասին նոր ծրագիրը, որի իրականացումն ԱՄՆ-ը կսկսի հաջորդ տարի: Նիստի մասնակիցները գնահատել են Վարշավայի գագաթնաժողովի արդյունքները եւ ընդգծել են Վրաստանի նշանակությունն որպես տարածաշրջանում ԱՄՆ-ի հատուկ գործընկեր:
Քաղաքագետներ. Թուրքիան գտնվում է լուրջ փոփոխությունների շեմին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով