27.11.2024
ԱՄՆ-ը Վրաստանում կսկսի զինված ուժերի մարտունակության բարձրացման նոր ծրագիր
prev Նախորդ նորություն

Քաղաքագետներ. Թուրքիան գտնվում է լուրջ փոփոխությունների շեմին

Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձն ու դրան հաջորդած զտումները բանակում և պետական կառույցներում շատ են փոխելու երկիրը: Այդ մասին հայտարարել է Ղազախստանի առաջին նախագահի հիմնադրամին կից Համաշխարհային տնտեսության և քաղաքականության իստիտուտի տնօրեն Սուլթան Ակիմբեկովը:

Քաղաքագետը նշել է, որ վերջն տարիներին Թուրքիայում առկա էր որոշակի ներքաղաքական բալանս տարբեր քաղաքական ուժերի միջև, սակայն այժմ այն քանդվելու է, փոխանցում է rosbalt.ru կայքը:

Նրա խոսքով, այստեղ էին Էրդողանի համախոհները, Թուրքիայի աշխարհիկ զարգացման և քրդական կուսակցությունների աջակիցները: Այժմ այդ բալանսը խախտվել է: Էրդողանի համախոհներն իրենց հաղթող են համարում ու արդեն կան Մուստաֆա Քեմալի արձանները քանդելու փորձեր: Ըստ նրա, Էրդողանն այդ իրավիճակն օգտագործելու է իր հակառակորդներին վերջնականապես վերացնելու համար:

Ըստ նրա, Թուրքիան այժմ կարող է դառնալ նախագահական հանրապետություն: "Հենց դրան էր ձգտում Էրդողանը և նրան այդ հարցում հակադարձում էին խորհրդարանական երեք կուսակցությունները: Թուրքիան կդառնա ավելի քիչ աշարհիկ և ավելի շատ կրոնական, այնտեղ կգերակայի մեկ քաղաքական ուժ՝Էրդողանն ու նրա կողմնակիցները", - նշում է փորձագետը:

Մերձավոր Արևելքի հարցերով փորձագետ Ալեքսեյ Նովոտոչինովը «Звезда»-ի հետ զրուցում հայտարարել է, որ Թուրքիայում արտակարգ դրություն մտցնելուց հետո տեղի կունենան լուրջ բախումներ հանցագործների խմբերի և հասարակության պահպանողական հատվածի միջև, որոնք չեն ընդունի իրերի այդպիսի դրությունը: Ըստ նրա, հեղաշրջումը թուրքական հասարակությունում տեղի ունեցող լուրջ փոփոխությունների միայն սկիզբն է և նա չի բացառում անկախ Քրդստանի ստեղծում:

Նա հավելել է, որ հեղաշրջումը չի խեղդվել՝ դա ներքին այսբերգի միայն մի փոքր հատվածն է, և Թուրքիան գտնվում է լուրջ փոփոխությունների շեմին, իսկ Էրդողանի փորձում է փրկել իրեն քաղաքական, ռազմական և ֆինանսական տեսանկյունից: