8.06.2025
Քաղաքագետներ. Թուրքիան գտնվում է լուրջ փոփոխությունների շեմին
prev Նախորդ նորություն

2016-ին Ադրբեջանում սահմանադրական փոփոխությունների հանրաքվե կանցկացվի

2016-ին Ադրբեջանում նախատեսվում է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվե անցկացնել: Այդ մասին հուլիսի 21-ին հայտնել է իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ Սիյավուշ Նովրուզովը:

Ադրբեջանում նախատեսում են նախագահի լիազորությունների ժամկետը դարձնել 7 տարի գործող 5 տարվա փոխարեն: Այդ մասին կարգադրություն է ստորագրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` երկրի Սահմանադրական դատարան ուղարկելով հանրաքվեի մասին ակտի նախագիծը: Նախագիծը կոչվում է «Ադրբեջանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» ակտ:

«Ադրբեջանի սահմանադրությունում փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեն նախատեսվում է անցկացնել ընթացիկ տարում: Երկրի նախագահի առաջարկն այժմ քննարկվում է Սահմանադրական դատարանում և ըստ դատարանի որոշման կսկսվեն համապատասխան պատրաստությունները»,- ասել է Նովրուզովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Յակով Քեդմի. Ղարաբաղում կողմերից և ոչ մեկը հաղթանակի շանս չունի
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին