24.04.2025
2016-ին Ադրբեջանում սահմանադրական փոփոխությունների հանրաքվե կանցկացվի
prev Նախորդ նորություն

Յակով Քեդմի. Ղարաբաղում կողմերից և ոչ մեկը հաղթանակի շանս չունի

Թուրքիայում հեղաշրջման փորձն այդ երկրում լրջագույն հակասությունների հետևանք է, այդ թվում զինված ուժերում:Հաջողության դեպքում հնարավորություն կար հեռացնել Արդարություն և զարգացում կուսակցությանը,որի առաջնորդն է Էրդողանը: Այդ մասին հայտարարել է իսրայելական Նատիվ հատուկ ծառայության նախկին ղեկավար Յակով Քեդմին:

Նա նշել է, որ Էրդողանի ուղենիշի կտրուկ փոփոխությունն այդ թվում ՌԴ-ի հարցում կարող է տեղի ունենալ, եթե Անկարան փոխի կոնկրետ իր գործողությունները սիրիական ընդդիմությանն աջակցելու հարցում: Դա կարող է բերել Թուրքիայի ու ՌԴ-ի լուրջ մերձեցման, այդ թվում տնտեսական ոլորտում, փոխանցում է vesti.az-ը:

Անդրադառնալով Ղարաբաղում հնարավոր պատերազմի հավանականությանը Քեդմին նշել է, որ ռազմական գործողությունների վերսկումը ոչ մի իմաստ չունի և հաղթանակ շանսեր չունի կողմերից և ոչ մեկը: ՌԴ-ը և ԱՄՆ-ը նույնպես հետաքրքրված չեն այդ հակամարտության հրահրմամբ, իսկ դա նվազեցնում է այդ հակամարտության սկսումը Ադրբեջանի կամ ՀՀ-ի նախաձեռնությամբ:
Լավրով. ՆԱՏՕ-ն ցանկանում է Ռուսաստանից «պոկել» որքան հնարավոր է շատ պետություն
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար