27.07.2025
Սթոլթենբերգ. ՆԱՏՕ-ում Թուրքիայի անդամության հարցը չի քննարկվել
prev Նախորդ նորություն

Նոր ապտակ եվրոպական արժեքներին. Թուրքիան կասեցրել է մարդու իրավունքների կոնվենցիայի գործողությունը

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի գործողությունը Թուրքիայում կասեցվել է արտակարգ դրության ողջ ընթացքում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթումլուշը:

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, նա ասել է, թե իրենց ցանկությունն է, որպեսզի արտակարգ դրությունն ավարտվի 1-1,5 ամսից և քանի այն գործում է, ժամանակավորապես կսառեցվի մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան:

Եկրի փոխվարչապետը նաև հերքել է ավելի վաղ հայտնված այն տեղեկատվությունը, թե հեղաշրջման փորձի ժամանակ թուրքական ռազմական որոշ նավերի գտնվելու վայրը հայտնի չէ:

«Թուրքիայի բանակը ռազմական տրանսպորտի կորուստ չունի»,- ասել է նա:

ԱՄՆ-ը Վրաստանում կսկսի զինված ուժերի մարտունակության բարձրացման նոր ծրագիր
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sostav.ru
24.07.2025
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ կինոհամագործակցության նոր համաձայնագրին