27.11.2024
WSJ. Էրդողանի հանդիպումը Պուտինի հետ կենսական նշանակություն ունի Անկարայի համար
prev Նախորդ նորություն

Պետերբուրգում մեկնարկել է Պուտինի ու Էրդողանի հանդիպումը

Սանկտ-Պետերբուրգում մեկնարկել է ՌԴ ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Ողջունելով Էրդողանին Պուտինը հայտարարել է, որ երկկողմ հարաբերությունները հասել են աննախադեպ մակարդակի:Նրա խոսքով, նրանք նվազել էին, դեգրադացիայի էին ենթարկել թուրք զինվորականների կողմից ռուսական ինքնաթիռի խոցումից հետո:

ՌԴ նախագահը նշել է, որ Էրդողանի այցը խոսում է այն մասին, որ բոլորը ցանկանում են երկխոսություն, ՌԴ-ի ու Թուրքիայի միջև հարաբերությունների վերականգնում: Երկրների ղեկավարներն այսօր նաև հանդիպելու են նեղ կազմով ու ընդլայնված կազմով, քննարկելու են առևտրա-տնտեսական հարաբերությունների ու ահաբեկչության դեմ պայքարի հարցը:

Պուտինը նաև հիշացրել է, որ առաջիններից էր, ով իր աջակցությունն է հայտնել Թուրքիայի նախագահին հեղաշրջումից հետո: Էրդողանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Պուտինին հանդիպման համար ու հայտարարել, որ երկրների միջև հարաբերությունները դրական հուն են տեղափոխվել: Նա նշել է, որ շատ էր ուրախացել հեղաշրջման փորձից հետո Պուտինի հեռախոսազանգի կապակցությամբ:

Մինչ այդ, Ուշակովը լրագրողներին հայտարարել էր, որ Պուտինն ու Էրդողանը քննարկել են չարտերի վերականգնման, թուրքական ապրանքները ՌԴ արտահանելու և այլ հարցեր: Կողմերը նաև քննարկելու են Ակկույու ու Թուրքական հոսքին վերաբերվող հարցերը: