Թուրքիայում մեկնարկել են «TURAZ Şahini-2016» զորավարժությունները, որոնք տեղի են ունենում Ադրբեջանի ու Թուրքիայի միջև ռազմական համագործակցության ծրագրի շրջանակներում: Ադրբեջանի ռազմաօդային ուժերի անձնակազմն արդեն գտնվում է Թուրքիայում: Երկու երկրների օդուժի մասնակցությամբ զորավարժությունները կշարունակվեն մինչև մարտի 25-ը, փոխանցում է ԱՊԱ-ն: Թուրքիայի և Ադրբեջանի թվով երկրորդ զորավարժություններին մասնակցում է Ադրբեջանի զինված ուժերի երեք МиГ-29 կործանիչներ, Су-25, ИЛ-76 ինքնաթիռներ: