25.11.2024
Լավրով. Քրդերին չի կարելի օգտագործել Սիրիայի մասնատման համար
prev Նախորդ նորություն

Ռազմական փորձագետներ. Ադրբեջանը զգալիորեն ուժեղացրել է իր ռազմա-ծովային ուժերը

Նախորդ շաբաթ Ադրբեջանի ռազմա-ծովային ուժերը Կասպից ծովում անցկացրել են խոշոր հրամանատարա-շտաբային զորավարժություններ: Փորձագետների կարծիքով, այդ զորավարժությունները ամենախոշորն էին վերջին տարիներին ու ցուցադրել են Ադրբեջանի ռազմա-ծովային ուժերի ուժեղացումը:

Ռազմագիտության դոկտոր, Աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիայի առաջին փոխնախագահ Կոնստանտին Սիվկովը հայտարարել է, որ Ադրբեջանի նավատորմը նախատեսված է Կասպից ծովում Ադրբեջանի շահերի պաշտպանության համար, առաջին հերթին նրա տնտեսական գոտու: Նավատորմը բաղկացած է առաջին հերթին մոտորանավակներից, սահմանային ծառայության նավերից, փոխանցում է «Москва – Баку» կայքը:

Ըստ նրա՝ Ադրբեջանի նավատորմը կարող է լուծել ահաբեկչական կազմակերպությունների, մաքսանենգների դեմ պայքարի խնդիրներ: Նա նշել է, որ համաձայնություն կա, որ Կասպից ծովում չեն հայտնվի այլ երկրների ռազմա-ծովային բազաներ:

Ռազմական փորձահետ Դմիտրի Լիտովկինը նշել է, որ Ադրբեջանի ռազմա-ծովային ուժերի հզորության գլխավոր տարրը Պետական սահմանային ծառայության ափամերձ անվտանգության ուժերն են:

Նա նշել է, որ այդ նավատորմը պետք է ուժեղացնեն նաև Իսրայելու այս պահին կառուցվող և Ադրբեջանի համար նախատեսված արագընթաց նավերը՝դրանք կառուցվում են Israel Shipyards ընկերության կողմից: Բաց աղբյուրներից հայտնի է, որ դրանք թիվը հասնելու է վեցի: Իսրայելական նավերի կիրառումը Ադրբեջանի կողմից այդ երկրի համար կապահովի Կասպից ծովում նավատորմերի հզորությամբ երրոդ տեղը: