ՌԻԱ Նովոստի ռուսաստանյան լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Իրանը Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում անցնել խաղաղ կարգավորման։ «Մենք հորդորում ենք Ադրբեջանին և Հայաստանին անհապաղ վերջ տալ բախումներին և գործադրել բոլոր ուժերը խաղաղ կարգավորման համար»,- ասել է Իրանի արտգործնախարարության մամլո խոսնակ Հոսեյն Անսարին։