1.05.2025
Վատիկան. ՀՀ-ն և Ադրբեջանը պետք է լուծեն ղարաբաղյան խնդիրը խաղաղ ճանապարհով
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Ադրբեջանը չի կարող միանալ ԵԱՏՄ-ին իր տնտեսության պատճառով

Ադրբեջանի՝ԵԱՏՄ-ին միանալու միակ խոչընդոտը կարող է լինեն նրա տնտեսության այսօրվա վիճակը՝նավթ ու գազ արտահանել էներգակիրներով հարուստ ՌԴ հնարավոր չէ, իսկ ԵԱՏՄ-ին անդամակցությունը կարող է բարդացնել դրանց իրացումը զուտ քաղաքական պատճառներով՝այդ թվում պատժամիջոցներների խստացման հետևանքով:

Այդ մասին հայտարարել է "Стратег-PRO" վերլուծական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Վեդրուսովը` անդրադառնալով Ադրբեջանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության հնարավորությունը, փոխանցում է novoye-vremya.com-ը:

Ըստ նրա, ռազմավարական առումով ապրանքների, կապիտալի, աշխատուժի ընդհանուր շուկային միանալը Ադրբեջանին շատ ձեռնտու է:

Նա հավելել է, որ մոտակա ապագայում դուրս մնալ եվրասիական ու եվրոպական ինտեգրացիոն միություններից շատ բարդ կլինի ու Ադրբեջանը պետք է կատարի իր ընտրությունը:
Կոնգրեսում տեղի կունենան Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման թեմայով լսումներ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով