20.04.2025
EurasiaNet. Ադրբեջանական տնտեսությունը կազմաքանդվում է
prev Նախորդ նորություն

Վատիկան. ՀՀ-ն և Ադրբեջանը պետք է լուծեն ղարաբաղյան խնդիրը խաղաղ ճանապարհով

Վատիկանը կարծում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է լուծեն ղարաբաղյան խնդիրը խաղաղ, բանակցային ճանապարհով: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչ Վլադիմիր Ֆեկետեն:

Նա նշել է, որ ղարաբաղյան հակամարտության լուծումը Կաթոլիկ եկեղեցու գործը չէ, այն պետք է լուծեն քաղաքական գործիչները: Ըստ նրա, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կողմ է աշխարհում բոլոր հակամարտությունների խաղաղ լուծմանը, փոխանցում է haqqin.az-ը:

Ֆեկետեն փոխանցել է Հռոմի պապի կարծիքն առ այն, որ պատերազմը կարող է բռնության նոր ալիք բարձրացնել և կոչ արել ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծումը գտնել խաղաղ բանակցությունների, դիվանագիտական ճանապարհով:
Փորձագետ. Ադրբեջանը չի կարող միանալ ԵԱՏՄ-ին իր տնտեսության պատճառով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար