29.11.2024
Փամուք. Թուրքիան դեպի տեռորի ռեժիմ է շարժվում
prev Նախորդ նորություն

Յոհաննես Հան. ԵՄ-ն չպետք է Թուրքիայի հետ հարաբերություններն ընկալի՝ Էրդողանի գործողությունները գնահատելով

Եվրամիությունը չպետք է Թուրքիայի հետ հարաբերություններն ընկալի՝ գնահատելով բացառապես երկրի նախագահ Էրդողանի գործողությունները: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ այս մասին հայտարարել է ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանը:

«Մենք պետք է ընդլայնենք մեր տեսլականը: Հարկավոր է այդ երկրին նայել ամբողջությամբ, այլ ոչ թե կենտրոնանալ նախագահի ուղղությամբ»,- Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում ԵՄ-Թուրքիա հարաբերություններին վերաբերող քննարկումների ժամանակ ունեցած ելույթում նշել է նա: