6.05.2025
Փորձագետ. Նավթ ու զենք՝ Նեթանյահուի Բաքու կատարելիք այցի օրակարգը
prev Նախորդ նորություն

Փամուք. Թուրքիան դեպի տեռորի ռեժիմ է շարժվում

Թուրքիան դեպի տեռորի ռեժիմ է շարժվում: Այս մասին հայտարարել է նոբելյան մրցանակակիր, թուրք գրող Օրհան Փամուքը՝ խստորեն դատապարտելով հայտնի գրող եւ լրագրող Ահմեդ Ալթանի եւ նրա եղբոր՝ ակադեմիկոս Մեհմեդ Ալթանի ձերբակալությունը:

«Թուրքիայում ակտիվորեն ճաղերից այն կողմ ենք նետում մարդկանց, ովքեր համարձակվում են դույզն-ինչ քննադատել իշխանություններին: Մտքի ազատություն այլեւս գոյություն չունի: Մենք ինքներս մեզ հեռացրել ենք իրավական պետությունից եւ արագորեն դեպի տեռորի ռեժիմ ենք շարժվում»,- ասել է Փամուքը:

Ըստ AFP-ի՝ նա կոչ է արել հնարավորինս արագ ազատ արձակել ձերբակալված մտավորականներին:
Նշենք, որ Ալթան եղբայրները ձերբակալվել են սեպտեմբերի 10-ին, պետական հեղաշրջման փորձի հետաքննության շրջանակում: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պատճառը խռովության նախօրեին Can Erzincan TV հեռուստաալիքով հաղորդումներից մեկին եղբայրների մասնակցությունն է, որն իշխանությունները Ֆեթուլլահ Գյուլենի Հիզմեթ շարժմանը մերձավոր կայան են համարում:

Հեռուստաալիքը փակել են, իսկ Ալթանների մասնակցությամբ հաղորդումն այդպես էլ չի հեռարձակվել: Ձերբակալվել է նաեւ նրանց հետ հաղորդմանը մասնակցած մեկ այլ հայտնի լրագրող եւ գրող Նազլի Իլիչաքը:
Յոհաննես Հան. ԵՄ-ն չպետք է Թուրքիայի հետ հարաբերություններն ընկալի՝ Էրդողանի գործողությունները գնահատելով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` hetq.am
05.05.2025
«Սահմանին միջադեպերի մասին հանրությանը տեղեկացնում ենք անհապաղ». Արման Սարգսյան