29.11.2024
Յոհաննես Հան. ԵՄ-ն չպետք է Թուրքիայի հետ հարաբերություններն ընկալի՝ Էրդողանի գործողությունները գնահատելով
prev Նախորդ նորություն

Իրանը կարող է վարձակալել տարածաշրջանային գազատարները`գազը ԵՄ երկրներ արտահանելու համար

Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը կարող է վարձակալել տարածաշրջանային գազատարները և փոխարենը չկառուցել նոր երթուղիներ՝ գազը ԵՄ երկրներ արտահանելու համար:

Այդ մասին հայտարարել է Իրանական ազգային գազային ընկերության ղեկավար Ալիռեզա Քամելին: Նրա խոսքով՝ ԵՄ իրանական գազ հասցնելու հնարավոր ուղիներից մեկը Իրանում գազի հեղուկացման գործարանների կառուցումն է:

BP-ի տվյալներով՝ 2015 թվականի սկզբին Իրանի գազի ապացուցված պաշարները կազմել են 34 տրիլիոն խորանարդ մետր: Գազի համաշխարհային շուկայում Իրանի մասնաբաժինը կազմել է 17 տոկոս: