25.11.2024
ԶԼՄ-ներ. Հռոմի պապը չի այցելի «Խոջալուի զոհերի» հուշարձան
prev Նախորդ նորություն

ԱՄՀ-ն Ադրբեջանում բանկերի փակում է կանխատեսում

Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենների խորհուրդը 2016 թվականի սեպտեմբերի 9-ին հաստատել է Ադրբեջանի վերաբերյալ դիտարկման արդյունքները IV հոդվածի համաձայն:

Հաշվետվությունում մասնավորապես նշված է.

«Ադրբեջանի ֆինանսական շուկաների վերահսկողության պալատն ավարտել է բանկային սեկտորի վարկային պորտֆելի գնահատումը: Ախտորոշումը ներառել է ինչպես սթրեսս-թեստեր, այնպես էլ ելքային ստուգումներ: Այս գնահատման արդյունքում ստեղծված հաշվետվության մեջ պալատը բանկերը երեք խմբի է բաժանել. առաջինի մեջ մտել են համակարգային նշանակության բանկերը, երկրորդի`միջին չափի բանկերը, որոնցից որոշները կապիտալի եւ լիկվիդայնության պակաս են զգում, երրորդում` փոքրիկ, անկենսունակ բանկերը, որոնք պալատը մտադիր է փակել մինչեւ 2016 թվականի վերջ»:

ԱՄՀ տվյալներով, երրորդ խմբի մեջ մտնող բանկերին բաժին է ընկնում բանկային համակարգի դեպոզիտների 22 տոկոսը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հունվար-հուլիսին Ադրբեջանում կարգավորիչ մարմինը լուծարել է 10 բանկի արտոնագիր: Ներկայումս Ադրբեջանում գործունեության արտոնագիր ունի 34 բանկ: