25.11.2024
Պուտինը կարող է հոկտեմբերին Թուրքիա այցելել
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Իսկանդերը կկիրառվի ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև միայն լայնածավալ պատերազմի դեպքում

Իսկանդերի տրամադրումը ՀՀ-ին խոսում է ավելի շատ ոչ թե նրա մասին, թե այն կկիրառվի Լեռնային Ղարաբաղում, այլ Մոսկվայի ռազմավարության մասին՝ հասնել տարածաշրջանում որոշակի բալանսի: Այդ մասին Vesti.Az-ին հայտարարել է ռուսաստանցի ռազմական փորձագետ Եվգենի Միխայլովը:

Նա նշել է, որ ՌԴ-ը երբեք թույլ չի տա այդպիսի հզոր զենքի միակողմանի կիրառություն: Եթե Իսկանդերը կիրառվի, ապա միայն ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև լայնածավալ ռազմական հակամարտության պայմաններում:

Փորձագետ նշել է, որ Մոսկվայի ու Բաքվի հարաբերությունները Իսկանդերը՝ՀՀ-ին փոխանցելու պատճառով չեն վատթարանա: Ըստ նրա, քաղաքականությունը փոխզիջումների որոնում է, իսկ մոտակա ժամանակներս ոչ Ադրբեջանին, ոչ ՀՀ-ին ոչինչ չի սպառնում: Նա հիշեցրել է, որ ՀՀ-ն նաև ՌԴ-ի դաշնակիցն է ՀԱՊԿ-ում: