22.04.2025
Փորձագետ. Իսկանդերը կկիրառվի ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև միայն լայնածավալ պատերազմի դեպքում
prev Նախորդ նորություն

Ուկրաինան և Ադրբեջանը հակատանկային հրթիռային համակարգեր կրտադրեն

Ուկրաինան և Ադրբեջանը քննարկել են ադրբեջանական ձեռնարկություններում հակատանկային հրթիռային համակարգերի արտադրության հնարավորությունները, հաղորդում է «Укрспецэкспорт» կազմակերպության մամլո ծառայությունը։

«Укрспецэкспорт»-ի ուկրաինական պատվիրակությունը այժմ գտնվում է Ադրբեջանում, որտեղ մասնակցում է ռազմական արդյունաբերության միջազգային ցուցահանդեսին։
Նշվում է, որ ընկերության գլխավոր տնօրեն Պավել Բուկինը հանդիպում է ունեցել Ադրբեջանի Պաշտպանական արդյունաբերության նախարարի տեղակալ Թոֆիգ Ռաֆիևի հետ, որի հետ քննարկվել է Ադրբեջանի ռազմաարդյունաբերական կենտրոններում հակատանկային համակարգերի և կառավարվող հրթիռների համատեղ արտադրության վերաբերյալ հարցերը։

Կողմերը նաև քննարկել են ադրբեջանական զինտեխնիկայի սպասարկման համար անհրաժեշտ հատուկ տեխնիկայի մատակարարումը ուկրաինական կազմակերպությունների կողմից։
Նալբանդյան. ԼՂ հակամարտությունը չի կարող կարգավորվել, քանի դեռ Ադրբեջանը չի ձերբազատվել պատրանքներից
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան