22.04.2025
Վրաց ազգայնականները Թբիլիսիի կենտրոնում հարձակվել են թուրքական օբյեկտների վրա
prev Նախորդ նորություն

Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո արդեն 32.000 մարդ է ձերբակալվել

Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո ձերբակալվածների թիվը հասել է 32.000-ի: Այդ մասին հայտարարել է արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը սեպտեմբերի 27-ին:

«Հեղաշրջման փորձի հետ կապված հետաքննություն է իրականացվել մոտ 70.000 մարդու հանդեպ, որոնք կասկածում են Ֆեթուլլահ Գյուլենի FETO կազմակերպության հետ կապերի մեջ: Այսօրվա դրությամբ ձերբակալվել է 32.000 մարդ»,-ասել է Բոզդաղը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման անհաջող փորձ, որի հետևանքով զոհվել են հարյուրավոր մարդիկ: Տեղի ունեցածի համար իշխանությունները մեղադրում են ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ և ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենին: Ըստ վերջին տվյալների, Ստամբուլում և Անկարայում, որտեղ հիմնականում ծավալվեցին գործողությունները, զոհվեց Թուրքիայի 246 քաղաքացի, չհաշված ապստամբներին, ավելի քան 2000 մարդ վիրավորվեց: Թուրքիայի գլխավոր դատախազությունը ցմահ ազատազրկման 2 ժամկետ է պահանջել և 1900 տարվա կալանք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի համար:
Պուտինը կարող է հոկտեմբերին Թուրքիա այցելել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան