25.11.2024
Նալբանդյան. ԼՂ հակամարտությունը չի կարող կարգավորվել, քանի դեռ Ադրբեջանը չի ձերբազատվել պատրանքներից
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Բաքուն կարող է բալիսթիկ հրթիռներ գնել Իսրայելից կամ Պակիստանից

Բալիթսիկ հրթիռներ արտադրելու տեխնոլոգիաներ ունեցող երկրների ցանկը այնքան էլ մեծ չէ: Հաշվի առնելով Ադրբեջանի ռազմա-տեխնիկական համագործակցություն մի շարք երկրների հետ, Բաքուն կարող է դրանք ձեռք բերել ՌԴ-ից, Իսրայելից, Իրանից, Պակիստանից, Հնդկաստանից կամ Թուրքիայից: Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Սամիր Ջալիլովը:

Նրա խոսքվ, այդ հարցում հստակություն կարող է մտցվել արդեն ADEX-2016 ցուցահանդեսի ընթացքում: Դրա բացմանը մասնակցել են Պակիստանի պաշտպանական արդյունաբերության նախարար Ռան Թանվեր Հուսեյնը, ՌԴ-ի օդա-տիեզերական ուժերի հրամանատար Վիկտոր Բոնդարևը, Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշըքը, փոխանցում է ng.ru կայքը:

Ադրբեջանը մեծ ուշադրություն է դարձնում իր զինված ուժերը հրթիռային համակարգերով համալրելու հարցերին: Դրանք, որպես կանոն, ձեռք են բերվում ՌԴ-ում, Պակիստանում և Թուրքիայում: Hurriyet.com-ի փոխանցմամբ, Ադրբեջանը գնել է իսրայելական արտադրության փոքր հեռահարության (130 կմ) բալիսթիկ EXTRA հրթիռներ, ինչպես նաև հրթիռներ, որոնք արտադրված են Պակիստանում ու Թուրքիայում: