29.11.2024
Փորձագետ. Ղազախստան-Ադրբեջան նավթամուղը տնտեսական օգուտներ է բերելու
prev Նախորդ նորություն

Դամասկոս. Վաշինգտոնը մտադիր է մասնատել Սիրիան

ԱՄՆ-ն մտադիր է մասնատել Սիրիան մի քանի անկախ պետական կազմավորման ըստ դավանական հատկանիշի: Այդ մասին հայտարարել է Սիրիայի տեղեկատվության նախարար Ռամիզ Թարջամանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ ըստ Մերձավոր Արևելքում Իսրայելի աջակցությանն ուղղված ԱՄՆ ռազմավարությանը, «Սիրիայի տարածքը պետք է մի քանի պետական կազմավորման բաժանվի ըստ դավանական հատկանիշի»:

«Վաշինգտոնը ցանկանում է, որ Սիրիան թույլ պետություն լինի, նպատակ ունի մասնատել երկիրը: Մասնավորապես, նախատեսվում է քրդական պետություն հռչակել հյուսիսում, որպեսզի Սիրիան, առնվազն դաշնության կամ համադաշնության վերածվի»,-հայտարարել է Թարջամանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը նիստ կգումարի Հալեպում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: