29.11.2024
Վրաստանն ու Ադրբեջանը քննարկել են մաքսային ընթացակարգեր՝ ԲԹԿ երկաթուղու կառուցման հետ կապված
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Ղազախստան-Ադրբեջան նավթամուղը տնտեսական օգուտներ է բերելու

Եսկենե-Կուրիկ-Բաքու նոր նավթամուղը կօգնի Ղազախստանին զգալի տնտեսական օգուտներ քաղել, կրճատել տեղափոխությունների ինքնարժեքն ու ռիսկերը ու թույլ կտա զարգացնել Ադրբեջանի ու Ղազախստանի տնտեսությունները: Այդ մասին BNews.kz հետ զրույցում հայտարարել է Հարավային Կովկաս քաղաքագետների ակումվի ղեկավար Իլգար Վելիզադեն:

Նա նշել է, որ նավթամուղի կառուցումն ոչ միայն էներգետիկ նախագիծ է, այլ նաև համակարգային աշխատանք՝տարածաշրջանների զարգացման համար:
Վելիզադեի խոսքով, համագործակցության նոր մակարդակը կարող է ազդել Բաքվի ու Աստանայի առևտրա-տնտեսական հարաբերությունների վրա ու ավելացնել երկկողմ ապրանքաշրջանառությունը:

Ըստ նրա, ադրբեջանական կողմն առաջարկում է եվրոպական շուկաներ ղազախական նավթի ու նավթամթերքների առաքման այլընտանքային ճանապարհներ, ինչը նաև ազդում է ադրբեջանական ենթակառուցվածքների զարգացման վրա ու բերում է եկամուտներ տարանցումից:

Վելիզադեն հավելել է, որ Ղազախստանի հետ էներգետիկ ոլորտում համագործակցությունը հատուկ հետաքրքրություն է առաջացնում Ադրբեջանի մոտ: