6.05.2025
Թուրքիան փորձարկել է «Երկաթե գմբեթ» համակարգի «համարժեքը»
prev Նախորդ նորություն

Վրաստանն ու Ադրբեջանը քննարկել են մաքսային ընթացակարգեր՝ ԲԹԿ երկաթուղու կառուցման հետ կապված

Georgia Online-ի փոխանցմամբ՝ Թբիլիսիում քննարկվել են մաքսային ընթացակարգերը՝ կապված «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու կառուցման մոտալուտ ավարտի ու շահագործման հանձնման հետ: Այդ մասին նշված է Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի կայքում:

Վրացական կողմի հրավերով կազմակերպված հանդիպմանը մասնակցել են Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի ղեկավար Շահին Բագիրովը, Վրաստանում Ադրբեջանի դեսպան Ազեր Հուսեինը, Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Խադուրին, Վրաստանի մաքսային ծառայության ղեկավար Վլադիմիր Խունդաձեն և այլ պատասխանատու անձինք:

Հանդիպման ժամանակ քննարկվել են մաքսային մարմինների առջև ծառացած առաջադրանքները՝ մաքսային կանոնների մշակում, միջոցառումների ժամանակին պլանավորում, որոնք անհրաժեշտ են գնացքների շարժը ձևակերպելու համար, ԲԹԿ-ի շահագործման հետ կապված նախապատրաստական աշխատանքների ավարտում:

Քննարկվել է նաև Վրաստանի ու Ադրբեջանի միջև սահմանային անցակետերում ենթակառուցվածքային հնարավորությունների ընդլայնման, ինչպես նաև նոր ենթակառուցվածքների ստեղծման հարցը:
Փորձագետ. Ղազախստան-Ադրբեջան նավթամուղը տնտեսական օգուտներ է բերելու
Հաջորդ նորություն next
 Ալիևն ընդունել է Բելառուսի վարչապետ Տուրչինին
06.05.2025
Ալիևն ընդունել է Բելառուսի վարչապետ Տուրչինին