29.11.2024
Ադրբեջանն ու Ղազախստանը նոր նավթամուղ են կառուցում
prev Նախորդ նորություն

Թուրքիան փորձարկել է «Երկաթե գմբեթ» համակարգի «համարժեքը»

Թուրքական Aselsan պաշտպանական կոնցեռնը, որը մասնագիտացած է կապի ու ռադիոէլեկտրոնային պաշտպանության միջոցների արտադրության մեջ, ավարտում է Korkut հակահրթիռային պաշտպանության համալիրի մշակումը:

Newsru.co.il-ի փոխանցմամբ՝ դրա նպատակը ԴԱԻՇ-ից բխող հրթիռային սպառնալիքներին դիմագրավելն է: Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, որ Korkut համակարգի մշակումը մեկնարկել է 18 ամիս առաջ, և արդեն իսկ սկսվել են համակարգի փորձարկումները:

Առաջին փորձարկումները հաջող են անցել, և շուտով Korkut-ը կտեղակայվի սիրիական սահմանին: Ըշըքի խոսքով՝ համակարգի առաջադրանքների մեջ է մտնում փոքր հեռահարության հրթիռներ որսալը. «ՀՀՊ համակարգը պետք է չեզոքացնի «Կատյուշաները»»:

Նման առաջադրանքը փորձագետներին հարկադրել է համեմատել Korkut-ը «Երկաթե գմբեթի» հետ: Սակայն թուրք կոնստրուկտորները մշակել են ոչ թե հրթիռային սարք, այլ ինքնագնաց զենիթային հրանոթ, որի արագաձգությունը կազմում է րոպեում 1100 կրակոց: Կրակի այդ պատը կոչված է ոչնչացնել հրթիռը օդում: