29.11.2024
Նալբանդյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակությանը
prev Նախորդ նորություն

Ադրբեջանն ու Ղազախստանը նոր նավթամուղ են կառուցում

Ադրբեջանն ու Ղազախստանը կառուցում են նոր նավթամուղ՝ Եսկենե-Կուրիկ-Բաքու՝739 կմ երկարությամբ: Այդ մասին նշված է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նատիկ Ալիևի հոդվածում, փոխանցում է haqqin.az-ը:

Նրա խոսքով, Ղազախստանն ունի հանքային մեծ ռեսուրսներ, որոնք կազմում են 5,5 միլիարդ տոննա նավթ ու 3 տրիլիոն խմ գազ:

Ըստ նրա, դա թույլ է տալիս Ղազախստանին արտադրել 33,6 միլիարդ խմ գազ ու 80 միլիոն տոննա նավթ, սակայն Բաքու-Թբիլիսի-Ջեյհանից բացի երկիրը չունի անկախ ու ապահով նավթ արտահանող նավթատար: Թենգիզ-Նովորոսիյսկ, Ատըրաու-Սամարա, Ատասու-Ալաշանկոու ու Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի հնարավորությունները բավարար չեն այդ արտահանման ներուժն օգտագործելու համար:

Նա հավելել է, որ Աստանան շեշտը դրել է Ղազախական կասպյան արտահանման համակարգի վրա: