25.11.2024
Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատան մոտ են բերել Սահակաշվիլու խրտվիլակն ու դագաղը
prev Նախորդ նորություն

Բաքվում չեն ընդունում Ջոն Քերրիի հայտարարությունը

Ադրբեջանում չեն ընդունում ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Ջոն Քերրիի արած հայտարարությունը։

«ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հայտարարությունը, թե առաջնորդները պատրաստ չեն ղարաբաղյան հակամարտության լուծմանը, զարմացնում եւ վշտացնում է մեզ»,– ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը, փոխանցում է ԱՊԱ–ն։

Մամեդովն ասել է, որ ԱՄՆ–ում ընտրությունների շեմին իր լիազորությունների ավարտին մոտեցող պետքարտուղարի կողմից նման հայտարարությունը զարմանք է առաջացնում։

«Մենք կցանկանայինք, որ ԱՄՆ–ն պարզաբաներ Ջոն Քերրիի հայտարարությունն այնպես, որ յուրաքանչյուրն այն հասկանար»,– ասել է Մամեդովը։