29.11.2024
Թուրքիան պատրաստ է Ադրբեջանի համար ցածր ուղեծրային եւ գեոստացիոնար արբանյակներ արտադրել
prev Նախորդ նորություն

Ադրբեջանում պետական սեփականության օբյեկտների զանգվածային մասնավորեցումը շարունակվում է

Ադրբեջանում Գույքի սեփականաշնորհման հարցերով պետական հանձնաժողովի՝ 2016 թվականի նոյեմբերի 8-ին նախանշված աճուրդում վաճառվելու են 77 ձեռնարկություններ եւ օբյեկտներ: Այս մասին հաղորդում է «Թրենդ» գործակալությունը:

Սեփականաշնորհման ենթակա ձեռնարկությունները գործում են բամբակագործության, ագրոքիմիայի, տրանսպորտի, շինարարության եւ այլ ոլորտներում: Այս ձեռնարկությունները գտնվում են ինչպես Բաքվում, այնպես էլ երկրի մյուս շրջաններում:

Աճուրդի են հանվել նաեւ 51 փոքր պետական ձեռնարկություններ եւ օբյեկտներ, այդ թվում՝ ոչ բնակելի հողատարածքներ, որոնց մակերեսը տատանվում է 10-ից մինչեւ 400 քառակուսի մետրի սահմաններում: Այդ օբյեկտների արժեքը 6.5 հազարից մինչեւ 800 հազար մանաթ է: