29.11.2024
Ադրբեջանում պետական սեփականության օբյեկտների զանգվածային մասնավորեցումը շարունակվում է
prev Նախորդ նորություն

Ադրբեջանն ու Ղազախստանը ակտիվացնում են Տրանսկասպյան միջանցքը

Ղազախստանի, Ադրբեջանի ու Վրաստանի երկաթգծային կառույցները ստորագրել են ТМТМ միջազգային ասոցիացիայի ստեղծման պայմանագիրն ու ընդունել են նրա կանոնադրությունը: Ասոցիացիայի գրասենյակը գտնվելու է Աստանայում:

Ասոցիացիայի շրջանակներում մշակվելու են միասնական սակագնային քաղաքականությունը, տեղափոխության միասնական գործընթացի կազմակերպումը, վարչական խոչընդոտների վերացման և այլ հարցեր, փոպանցում է
khabar.kz-ը:

Համակարգող խորհուրդը նաև որոշում է կայացրել կազմակերպել լաստանավերով բեռների տեղափոխությունը Կուրիկ և ադրբեջանական Ալյաթի նավահանգիստների միջև:

Ադրբեջանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բեյբիտ Իսաբաևը ԱՊԱ-ին հայտարարել է, որ Կովկասյան ուղղությունը, որն անցնում է Ադրբեջանով ապահովում է Ղազախստանի ելքը դեպւ Եվրոպայի շուկաներ,իսկ Ղազախաստանն էլ իր հերթին բացում է Ադրբեջանի համար դռները դեպի Կենտրոնական Ասիա ու Չինաստան:

Նա նշել է, որ 2016թ.-ի հունվարին, Ադրբեջանը, Ղազախստանը, Վրաստանն ու Ուկրաինան արձանագրություն են ստորագրել ТМТМ-ի ուղղությամբ արտոնյալ սակագների սահմանման մասին: