29.11.2024
Ադրբեջանն ու Ղազախստանը ակտիվացնում են Տրանսկասպյան միջանցքը
prev Նախորդ նորություն

Դեսպան. 25 տարում Ադրբեջանը Ռուսաստանի համար վերածվել է ռազմավարական գործընկերոջ

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինի հեղինակած «Ռուսաստանն ու Ադրբեջանը՝ 25 տարի նորագույն պատմությունում» հոդվածը հրապարակվել է Ադրբեջանի անկախության 25-ամյակին նվիրված հոդվածների հավաքածուում:

Դորոխինն իր հոդվածում նշել է. «25 տարին պատմության ոչ թե վերջն է, այլ սկիզբը: Ադրբեջանի առջև նոր հնարավորություններ են բացվում, սակայն ի հայտ են գալիս նաև նոր մարտահրավերներ: Ռուսաստանը շահագրգռված է, որ Ադրբեջանը զարգանա որպես կայուն, անկախ և ուժեղ երկիր: Մենք մեծապես հետաքրքրված ենք, որ մեր հարավային սահմաններին ունենանք հենց այսպիսի հարևան:

25 տարում Ադրբեջանը Ռուսաստանի համար վերածվել է ռազմավարական գործընկերոջ: Նրա նշանակությունը որոշակիացվում է այնպիսի գործոններով, ինչպիսիք են ռուսական Հյուսիսային Կովկասին մոտ գտնվելը, Մերձկասպյան երկրի կարգավիճակը, տնտեսական պոտենցիալը, էներգետիկ հարցերում բացառիկ դերը, ինչպես նաև Ռուսաստանի հետ փոխըմբռնման անկեղծ ձգտումը:

Ռուսաստանն Ադրբեջանի հետ համագործակցում է քաղաքական, առևտրատնտեսական ու մարդասիրական բնույթի բոլոր ոլորտներում: Առևտրատնտեսական հարաբերությունների ծավալով Ռուսաստանն Ադրբեջանի խոշորագույն արտաքին գործընկերներից է, իսկ ոչ նավթային սեկտորում նա ընդհանրապես թիվ մեկ գործընկերն է:

Ռուսաստանն ու Ադրբեջանն ակտիվորեն համագործակցում են ռազմատեխնիկական ոլորտում, պահպանում են ռազմական կապեր»,- ասված է հոդվածում: