29.11.2024
Դեսպան. 25 տարում Ադրբեջանը Ռուսաստանի համար վերածվել է ռազմավարական գործընկերոջ
prev Նախորդ նորություն

Թուրքիան ու Ադրբեջանը ցանկանում են տարանցել թուրքմենական գազը

Ադրբեջանը շատ կարևո երկիր է ոչ միայն Թուրքիայի, այլ նաև տարածաշրջանի համար:Ադրբեջանը միշտ էլ ընդունել է կարևոր ռազմավարական որոշումներ, այդ թվում TANAP-ի հետ կապված: Այն հիանալի նախագիծ է, որը թույլ կտա մեծացնել Թուրքիայի, ԵՄ-ի էներգետիկ անվտանգությունն ու դրականորեն կանդրադառնա Ադրբեջանի տնտեսության վրա: Այդ մասին հայտարարել է Միջազգային էներգետիկ գործակալության տնօրեն Ֆաթիհ Բիրոլը:

Նա նշել, որ Թուրքմենստանը Նորվեգիայի պես ունի զգալի գազային պաշարներ ու թուրքմենական գազը TANAP-ով տարանցելու համար պետք է պայմանավորվեն երկրները, փոխանցում է АПА-ն:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թահիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ցանկանում է դառնալ տարանցիկ երկիր՝ ՌԴ-ից, Թուրքմենստանից, Ադրբեջանից ու Մերձավոր Արևելքից գազի առաքման համար: Նա նշել է, որ այս պահին Թուրքիայի տարածքում կառուցվում է TANAP-ը և ցանկություն է հայտնել նաև թուրքմենական գազը տարանցել ԵՄ:

TANAP-ի տնօրենների խորհդրի նախագահ Սալթուկ Դյուզոլը հայտարարել է, որ Թուրքմենստանից գազի առաքումները հնարավոր են՝ գազի արդյունահանման ծավալների մեծացումից հետո միայն, փոխանցում է ТАСС-ը:

Նա հավելել է, որ TANAP-ով թուրքմենական գազի տարանցման որոշումը պետք է կայացնեն Թուրքիան ու Ադրբեջանը: