7.05.2025
Թուրքիան ու Ադրբեջանը ցանկանում են տարանցել թուրքմենական գազը
prev Նախորդ նորություն

Բրայզա. Ադրբեջանի հետ ամուր հարաբերություններ կառուցելու համար ավելի արդյունավետ է Քլինթոնը

Ադրբեջանի հետ ամուր հարաբերություններ կառուցելու համար ավելի արդյունավետ կլինի, եթե ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթի Հիլարի Քլինթոնը: Այս մասին Trend հետ զրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական ու եվրասիական հարցերով նախկին օգնական, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան:

Բրայզայի խոսքով՝ Քլինթոնն ավելի լավ կարող է Հարավային Կովկասում առաջ տանելու ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի շահերը. «Քլինթոնն ամբողջովին տիրապետում է տարածաշրջանի ռազմավարական պատկերին: Նույնը չի կարելի ասել Դոնալդ Թրամփի հաղթանակի մասով, որին չեն բավականացնի Հարավային Կովկասի առանձնահատկությունների վերաբերյալ գիտելիքները, հմտություններն ու փորձը: Երկրորդ հեռուստաբանավեճի ժամանակ՝ կիրակի, նա հայտարարեց, որ ոչինչ չգիտի անգամ Ռուսաստանի մասին»,- ասել է Բրայզան:

Ամերիկացի դիվանագետը մտահոգություն է հայտնել, որ Թրամփի հնարավոր նախագահությունը կարող է հանգեցնել ոչ միայն Հարավային Կովկասում, այլև բազմաթիվ այլ տարածաշրջաններում տիրող իրավիճակի լարվածության:

Բրայզան ընդգծել է, որ եթե Թրամփը հաղթանակ տանի, Մոսկվան ակնհայտ առավելություններ կստանա տարածաշրջանում՝ ԱՄՆ-ում նախագահ ունենալով մի մարդու, որը քաղաքականությունում չունի փորձ, չի տիրապետում աշխատելու անհրաժեշտ ռազմավարության: Թրամփի հաղթանակը, նրա խոսքով, կարող է բացասաբար ազդել նաև Ռուսաստանի ու ԱՄՆ հարաբերությունների վրա:
Իրանի պահպանողականները միավորվում են՝ կասեցնելու Ռոհանիի վերընտրությունը
Հաջորդ նորություն next
 Ալիևն ընդունել է Բելառուսի վարչապետ Տուրչինին
06.05.2025
Ալիևն ընդունել է Բելառուսի վարչապետ Տուրչինին