29.11.2024
Վերլուծաբան. Ռուսաստանցի զինվորականների վերադարձը Գաբալայի կայան հնարավոր է
prev Նախորդ նորություն

Թուրքիան պատրաստ է Ադրբեջանի համար ցածր ուղեծրային եւ գեոստացիոնար արբանյակներ արտադրել

Թուրքիան պատրաստ է Ադրբեջանի համար ցածր ուղեծրային եւ գեոստացիոնար արբանյակներ արտադրել ներկայումս ուղեծրում շահագործվող Azersky եւ Azerspace-1 տիեզերական սարքերի շահագործման ժամկետը լրանալուն պես։ Այս մասին Trend–ին հայտնել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Ահմեդ Արսլանը։

Նրա խոսքով՝ թուրքական ավիացիոն–տիեզերական արդյունաբերության պետական ընկերության (TAI) կազմում գործում է տիեզերական համակարգերի փորձարկման կենտրոն՝ USET, որտեղ հնարավոր է իրականացնել տարբեր տեսակի արբանյակների հավաքումն ու փորձարկումը։

«Այդ կենտրոնում արդեն աշխատանքներ են ընթանում առաջին ազգային արբանյակի արտադրության ուղղությամբ։ Այս կապակցությամբ USET–ի մասնագետները կարող են Ադրբեջանի համար ապահովել կապի եւ տիեզերական սարքերի արբանյակների հավաքումը»,– ասել է նախարարը։

Նախարարը հավելել է, որ հեռանկարում Թուրքիան պատրաստ է Ադրբեջանին տրամադրել իր Göktürk-2 արբանյակի ռեսուրսները։