Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հոկտեմբերի 2-ին Վրաստանից կմեկնի Ադրբեջան: Այս մասին տեղեկացնում է Վատիկանի պաշտոնական կայքը: Նախատեսված է հանդիպում երկրի նախագահ Իլհամ Ալիևի, Կովկասի մահմեդականների շեյխի հետ, ինչպես նաև ռուս ուղղափառ եկեղեցու և Ադրբեջանում հրեական համայնքի ներկայացուցիչների հետ: Նշենք, որ ըստ մամուլում առկա տեղեկատվության՝ Հռոմի Պապը Վրաստանում կլինի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում: