11.08.2025
Ադրբեջանը, Վրաստանն ու Թուրքիան կքննարկեն Բաքու-Թբիլիսի-Կարսի սակագնային քաղաքականությունը
14.07.2016
Ադրբեջանը, Վրաստանն ու Թուրքիան կքննարկեն Բաքու-Թբիլիսի-Կարսի սակագնային քաղաքականությունը

Ադրբեջանը, Վրաստանն ու Թուրքիան նպատակ ունեն մոտակա ժամանակներս կազմակերպել եռակողմ հանդիպում ու քննարկել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շահագործման և սակագնային քաղաքականությանը նվիրված հարցերը: Այդ մասին Trend-ին հայտնել է Ադրբեջանական երկաթծերի մամուլի խոսնակ Նադիր Ազմամեդովը: Պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ադրբեջանական երկաթուղիների ղեկավար Ջավիդ Ղուրբանովի ու Թուրքիայի տրանսպորտի ու կոմունիկացիաների նախարար Ահմեդ Արսլանի հանդիպման ժամանակ: Ղուրբանովը նշել է, որ վրացական տարածքում մինչև Թուրքիայի տարածք երկաթգծերի շինարարությունն ավարտված են: Իսկ էլեկտրաֆիկացման, սիգնալիզացիայի տեղադրման աշխատանքներն ավարտին կհասցվեն մոտակա ժամանակներս: Իր հերթին, թուրք նախարարը նշել է, որ Թուրքիայի տարածքում աշխատանքների մեծ մասն ավարտված է և մինչև տարվա վերջ կիրականացվի երկաթգծի էլեկտրաֆիկացումը: