25.11.2024
Պուտին. ՀԱՊԿ առաջնորդները քննարկել են ԼՂ հակամարտությունը փոխզիջման համատեքստում
prev Նախորդ նորություն

Մոսուլի գործողությանը մասնակցում է թուրքերի կողմից ուսուցում ստացած 1500 մարդ

Շուրջ 1500 մարդ, որոնք ուսուցում են ստացել Իրաքում գտնվող թուրքական Բաշիքայի ճամբարում, ԴԱԻՇ-ից մասնակցում են Մոսուլի ազատագրման գործողությանը: Այս մասին հայտնել է Թուրքիայի զինված ուժերում լրատվամիջոցի աղբյուրը:

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վերջինս նշել է, որ Բաշիքայի ճամբարում ընդհանուր առմամբ ռազմական ուսուցում է ստացել 3000 մարդ, որոնց միայն կեսն է մասնակցում ռազմական գործողությանը: Աղբյուրը հավելել է, որ մնացածը գտնվում են պահեստազորում:

Մոսուլի ազատագրման գործողությանը մասնակցում են թուրքերի կողմից ռազմական ուսուցում ստացած շիաներ, եզդիներ ու քրիստոնյաներ:

Անկարան մտադիր է «Եփրատի վահան» գործողության շրջանակում 45 կմ խորությամբ անվտանգության գոտի ստեղծել Սիրիայի հյուսիսում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիկը:

«Եփրատի վահան» գործողության արդյունքում Թուրքիային սահմանակից Սիրիայի տարածքում ԻՊ գրոհայիններից ազատագրվել է 90 կմ երկարությամբ և 20 կմ խորությամբ հատվածը: Թուրքիայի ԶՈւ-ն մտադիր է էլ ավելի խորանալ` մինչև 45 կմ: Մենք անվտանգության գոտի կստեղծենք Սիրիայի հյուսիսում և այդպիսով կվերացնենք սպառնալիքը մեր տարածքին»,-մեջբերում է Իշիկին Anadolu գործակալությունը:

Ըստ նրա, այժմ ահաբեկիչներին այնքան էլ հեշտ չէ գնդակոծել Թուրքիան: Նա նշել է, որ «Եփրատի վահան» գործողությունը հաջող է ընթանում, ընդդիմադիր Սիրիայի ազատ բանակի գրոհայինները մտել են Դաբիկ, որտեղ ականազերծման աշխատանքներ են տարվում: