21.04.2025
Գլազյև. Բիզնեսը դեռ բավարար չի արձագանքում ԵԱՏՄ ընձեռնող հնարավորություններին
prev Նախորդ նորություն

Պուտին. ՀԱՊԿ առաջնորդները քննարկել են ԼՂ հակամարտությունը փոխզիջման համատեքստում

Ղարաբաղյան հակամարտության խնդիրը ՀԱՊԿ անդամ երկրների առաջնորդները քննարկել են փոխզիջում գտնելու անհրաժեշտության համատեքստում: Այս մասին ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Գոայում հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` խոսելով հոկտեմբերի 14-ին Երևանում կայացած ՀԱՊԿ-ի նիստի մասին:

«ՀԱՊԿ-ը ստեղծվել է արտաքին բնույթի սպառնալիքները վերացնելու նպատակով: Մենք որևէ կերպ պետք է արձագանքենք մեր շուրջ տեղի ունեցող իրադարձությանը, սակայն պետք է աշխատենք, որ բոլոր խնդիրները, որոնք մեզ են հասել անցյալից, կարգավորվեն խաղաղ ճանապարհով և փոխզիջումների հիման վրա: Հենց փոխզիջման, որին պատրաստ է գնալ և՛ մի կողմը, և՛ մյուսը: Այս համատեքստում քննարկել ենք նաև ղարաբաղյան խնդիրը», - փոխանցում է РИА Новости-ն:

ՌԴ նախագահն ընդգծել է, որ Երևանում քննարկել են նաև Խորհրդային Միության նախկին պետությունների միջև առկա «որոշակի լարվածությունը»:
Մոսուլի գործողությանը մասնակցում է թուրքերի կողմից ուսուցում ստացած 1500 մարդ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար